Վերելք թաղամաս

Առինջ համայնք, Մհեր Մկրտչյան 13 փողոց 6-10

Հիմնվելով արդեն իրականացված հաջողված նախագծերի վրա՝ «Վերելք 777» ՍՊԸ-ն ներկայում իրականացնում է հերթական նախագիծը՝ «Վերելք» թաղամասի կառուցապատումը, որը տեղակայված է Առինջ համայնքում, Մհեր Մկրտչյան 13 փողոց 6-10 հասցեում։ Այն նախատեսված է որպես ժամանակակից բազմաբնակարան համալիր՝ հարմարավետ նախագծմամբ, հասանելի դիրքով և որակյալ շինարարությամբ։

Այս նորաբաց թաղամասը ընդամենը մեկ փողոցով է բաժանվում Երևանից, ինչի շնորհիվ այստեղ համադրվում են քաղաքին մոտ լինելու հարմարավետությունն ու մերձքաղաքային հանգստությունը։  


Թաղամասի առավելությունները

•  Թաղամասը բաղկացած է 6 բազմաբնակարան շենքից՝ 3-ը ձախ, 3-ը աջ կողմում

•  12 մուտք, ընդամենը 6 հարկ՝ իդեալական մթնոլորտ ու թեթևության զգացողություն

•  Բնակարանների մակերեսները 39քմ-ից մինչև 104,8քմ

•  Ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղի

•  Հասարակական տարածքներ

•  Ժամանակակից վերելակներ

•  Լիարժեք կոյուղատար համակարգ

•  Կանաչապատ, կազմակերպված բակային տարածքներ

•  Տանիքում՝ բացօթյա վերանդաներ

•  9–11 բալ սեյսմակայունություն

•  1 քմ արժեքը նախնական փուլում՝ սկսած 350,000 դրամից


• Գործում է եկամտային հարկի վերադարձի ծրագիրը
• Առկա է փուլային վճարման հնարավորություն՝  30% կանխավճարով
• Հիփոթեքային վարկավորում՝ համագործակցող բանկերի միջոցով


Վերելք թաղամասը ստեղծվում է նրանց համար, ովքեր փնտրում են հավասարակշռություն, վստահելի կառուցապատում և ներդաշնակ ապրելավայր՝ ժամանակակից կյանքի պահանջներին համապատասխան։

Բարձրանալ