Նոր թաղամաս քաղաքին մոտ․ «Վերելք 777»-ի նորամուտը Առինջում
- 15 հուլիսի 2025
«Վերելք 777» կառուցապատող ընկերությունը հպարտությամբ հայտարարում է իր նոր նախագծի՝ Վերելք թաղամասի մեկնարկի մասին։ Թաղամասը տեղակայված է Առինջ համայնքում՝ Մհեր Մկրտչյան 13 փ․ 6-10 հասցեում, ընդամենը մեկ փողոցով բաժանված Երևանից։ Սա բացառիկ հնարավորություն է ապրելու քաղաքին մոտ, սակայն մաքուր օդով ու հանգիստ միջավայրում։
Վերելք թաղամասը նախատեսված է ապահովել իր բնակիչներին հարմարավետ և ժամանակակից պայմաններով՝ առանց զիջելու որակը։ Նախագծի առանձնահատկությունները ներառում են՝
-
6 բազմաբնակարան շենք՝ 3 ձախ, 3 աջ կողմում՝ կազմակերպված ու համաչափ կառուցվածքով
-
Ընդամենը 6 հարկ՝ ապահովելով թեթևության ու հանգստի մթնոլորտ
-
12 մուտք՝ հարմար բնակարանային բաշխմամբ
-
Սեյսմակայունություն՝ 9–11 բալ
-
Ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղեր
-
Ժամանակակից վերելակներ բոլոր մուտքերում
-
Լիարժեք կոյուղատար համակարգ
-
Կանաչապատ և լավ կազմակերպված բակային տարածքներ
-
Տանիքների բացօթյա վերանդաներ՝ հիանալի տեսարանով և հանգստի գոտիներով
-
Բնակարաններ՝ սկսած ընդամենը 39 քմ մակերեսով
-
Քմ արժեքը նախնական փուլում՝ սկսած 350,000 դրամից
«Վերելք 777»-ը նպատակ ունի ստեղծել նորաստեղծ համայնք՝ բարձր որակով և հարմարավետությամբ։ Եթե փնտրում եք համատեղելիություն քաղաքային կյանքին մոտ լինելու և հանգստության միջև՝ Վերելք թաղամասը ձեր ընտրությունն է։





